National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.02.2023
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 5

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատը 2015 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ:

Այս օրերին Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի պատվիրակության կազմում առաջին անգամ  մեր երկիր է այցելել նաեւ Պատգամավորների պալատի բյուրոյի անդամ Կլոդ Վիզլերը, որի գլխավորած կուսակցությունն ինչպես Ցեղասպանության ճանաչման, այնպես էլ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Լյուքսեմբուրգի խորհրդարանի ընդունած հայանպաստ բանաձեւերի հեղինակ է:

«Մտահոգված եմ այս տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններով: Ես ներկայացուցիչ եմ ընդդիմության, որը խորհրդարանում մեծամասնություն չէ, սակայն օրենսդիր մարմինը միասնական է իր դիրքորոշման մեջ: Մենք աջակցել, աջակցում եւ աջակցելու ենք Հայաստանին, քանի դեռ վերջինս չի հասել իր նպատակին»,- ասել է Կլոդ Վիզլերը:

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իվ Կրուխտենը երկրորդ անգամ է Հայաստանում, բայց տպավորությունները կրկին հագեցած են: «Այս պատերի մեջ այն մարդկանց լռությունն է, որոնք զոհվել են առանց որեւէ պատճառի: Սա պարտավորեցնում է բոլոր այցելողներին մտածել այն մասին, թե ինչպես կարող են ապրել խաղաղ եւ միասին»,- ընդգծել է հյուրը:

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ, պալատի բյուրոյի փոխնախագահ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությունն ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանի ուղեկցությամբ փետրվարի 28-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին: Ջունա Բերնարդը գրառում է կատարել «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am